fbpx
Աշխարհ

Բեյրութում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

Լիբանանի իշխանությունները այսօր` օգոստոսի 17-ին հանդես են եկել նոր որոշմամբ:

Լիբանանի նախագահը և վարչապետը որոշել են, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվի մինչև սեպտեմբերի 18-ը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը Լիբանանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին՝ դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, հազարավորներն էլ վիրավորվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ