fbpx
Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան Բելառուսից հետ է կանչել իր դեսպանին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ի նշան զորակցության Լեհաստանին և Լիտվային, որոշել են Բելառուսում իրենց դեսպանին հետ կանչել։ Այս մասին իր Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Մեծ Բրիտանիան դատապարտում է լեհ և լիտվացի դիվանագետներին վտարելու մասին Բելառուսի որոշումը։ Բացարձակապես չհիմնավորված է և միայն մեկուսացնում է բելառուս ժողովրդին։ Ի նշան զորակցության՝ մենք ժամանակավորապես հետ ենք կանչում մեր դեսպանին՝ Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների համար»,- գրել է Ռաաբը։

ԵՄ երկրների հետ Բելառուսի հարաբերությունները կտրուկ վատացել են օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո։

Բելառուսի ԱԳՆ-ը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ Լեհաստանին ու Լիտվային առաջարկվել է մինչև հոկտեմբերի 9-ը կրճատել երկրում դիվանագիտական ներկայությունը՝ համապատասխանաբար դարձելով 50-ից 18 և 25-ից 14 աշխատակից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ