fbpx
Քաղաքականություն

Լիտվան արտաքսում է Բելառուսի դեսպանատան երկու աշխատակցի

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Լիտվայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են ճանաչել Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներին:

«Այսօր` մայիսի 28-ին, Լիտվայում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: Նրան տրվել է դիվանագիտական նոտա` դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա ճանաչվելու վերաբերյալ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն նշել է, որ Բելառուսի դեսպանատան աշխատակիցները Լիտվայից արտաքսվում են դիվանագիտական աստիճանի հետ անհամատեղելի գործունեության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ