fbpx
Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Բելառուսում է․ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում

Սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հայնել է, որ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև:

«Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև:

Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ