Աշխարհ
10:00 14/10/2020

Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին վերջնագիր է ներկայացրել:

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իշխանությունները պետք է կատարեն ընդդիմության պահանջը, որոնց թվում Լուկաշենկոյի հրաժարականն է, բոլոր քաղբանտարկյալների ազատումը և փողոցում բռնությունների դադարեցումը։

Հակառակ դեպքում Տիխոնովսկայան խոստանում է զանգվածային բողոքի ցույցեր, գործադուլներ, ճանապարհների փակում և պետական խանութների վաճառքի արգելափակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ