fbpx
Աշխարհ

Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են Անկարայում վիրավորված դիվանագետի վիճակի մասին

Բժիշկները Թուրքիայում Բելառուսի դեսպանության վիրավորում ստացած խորհրդականի վիճակը շտապ կատարված վիրահատությունից հետո գնահատում են ծանր։ Այս մասին TACC-ի թղթակցին տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Գիշերը դիվանագետին շտապ վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել։ Ներկայում նա շարունակում է գտնվել հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծանր»,- նշել է Գլազը։

Հուլիսի 24-ի երեկոյան Hürriyet թերթը տեղեկացրել էր, որ զինված հարձակում է կատարվել Բելառուսի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Պոգանշևի դեմ Թուրքիայի մայրաքաղաքում։ Պարբերականի տվյալներով՝ դիվանագետի վրա կրակել է պաշտոնաթող թուրք զինվորականը Չանքայայի շրջանում, որտեղ գտնվում են տարբեր երկրների բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հարձակումից հետո հանցագործը ինքնասպան է եղել։ Վիրավորում ստացած դիվանագետը հասցվել է հիվանդանոց։

Ինչպես նշում է Demiroren գործակալությունը, հարձակվողը դիվանագետի հարևանն էր։ Նա երկու անգամ կրակել է դիվանագիտական առաքելության աշխատակցի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ