ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 15-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։
Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրել է Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։