fbpx
Սպորտ

Բելառուսում խաղացող Կադիմյանն իր գոլը նվիրել է Հայոց ցեղասպանության տարելիցին

Բելառուսական «Նեմանի» կազմում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը գոլի հեղինակ է դարձել ու թիմի հաղթանակը և գոլը նվիրել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։

Հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին։ Կադիմյանի թիմը մրցում էր «Էներգետիկ-ԲԳՈւ»-ի հետ։ «Նեմանին» հաջողվեց հաղթել 3-0 հաշվով։

Կադմիյանն իր գոլը հեղինակել է 66-րդ րոպեին։

«Ես կցանկանայի նվիրել այս հաղթանակը և իմ գոլը 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին», – ասել է Կադիմյանը Sport24-ին տված հարցազրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ