fbpx
Աշխարհ

Բելառուսում նախագահական ընտրություններ են

Բելառուսում այսօր՝ օգոստոսի 9-ին, ընթանում են երկրի նախագահական ընտրությունները։

Նախագահի թեկնածուները հինգն են՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է 153 տարածաշրջանային ու 5723 տեղական ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկության համար ձևավորվել է 5727 տեղամաս։

Վերջիններս բացվել են տեղի ժամանակով 08:00-ին։

Ընտրություններին մասնակցության իրավունք ունի 6 836 585 անձ։

Նշենք, որ ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին մասնակցի դրանց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ