fbpx
Աշխարհ

Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն

Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք Է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին Է, մեզ մոտ Էլ Է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ կարևոր չԷ, թե որտեղ կգտնվի Էմիսիոն կենտրոնը: «Կարևոր չԷ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,-ասել Է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաև ընդգծել Է, թե անհրաժեշտ Է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ