Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքների գնումից»,- ասել է զրուցակիցը: