fbpx
Աշխարհ

Բելառուսում ուրբաթ օրվա բողոքի ակցիայի մասնակիցներից 41-ը ձերբակալվել է

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնում  է, որ ուրբաթ օրը երկրում մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ:

«Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, երկրում անցկացվել են հասարակական-քաղաքական մասսայական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարության կողմից անհրաժեշտ միջոցներ են կիրառվել հասարակական կարգի և հանրային անվտանգության պահպանման համար: Երեկ մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ 22 բողոքի ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցել 1000- ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ