Աշխարհ
14:00 31/05/2020

Բելգիայի արքայազն Իոահիմը վարակվել է կորոնավիրուսով

Բելգիայի թագավորի զարմիկ, արքայազն Իոահիմ Բելգիացու մոտ կորոնավիրուսային հիվանդություն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել Իսպանիայում կայացած երեկույթին այցելելուց հետո, որտեղ մասնակիցները խախտել են կարանտինային կանոնները։

Ըստ աղբյուրի՝ Իսպանիայում դեռևս թույլատրվում են առավելագույնը 15 հոգուց բաղկացած հավաքները, սակայն հավաքույթում եղել է 27 մարդ, այդ թվում՝ արքայազնը։

Այժմ հավաքույթի բոլոր մասնակիցները գտնվում են կարանտինում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ