Աշխարհ
14:30 04/02/2020

Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը

Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա տարհանվել էր Չինաստանի Ուհան քաղաքից։  Այս մասին հայտարարություն է տարածել թագավորության առողջապահության նախարարությունը:

«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիվանդ քաղաքցու վիճակը կայուն է: Վիրուսակիր քաղաքացուն հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը:

Չինաստանից վերադարձած այլ բելգիացիների մոտ վտանգավոր վիրուս չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ