fbpx
Ժամանց

Ընդունիր և գնահատիր քեզ ցանկացած տարիքում․ Բելուչիի հարցազրույցը և ֆոտոշարքը Harper’s Bazaar-ի հետ

Համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ աստղ Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել հայտնի Harper’s Bazaar ամսագրի վիետնամական խմբագրությանը: Նա նաև նկարահանվել է հուլիսյան համարի գեղեցիկ ֆոտոշարքում՝ տարբեր ոճերով և կերպարներով:

Խոսելով իր այցեքարտը դարձած արտաքին գրավչության մասին նա նշել է.«Գեղեցկությունը կյանքի պարգև է, ես դրանից դժգոհություն չունեմ: Մոտ 13 տարեկանին մոտ մարդիկ սկսեցին ինձ այլ կերպ նայել։ Այսպիսով, այդ պահից ես հասկացա, որ պետք է պաշտպանեմ ինձ: Հենց այդ ժամանակ իմացա սեփական գեղեցկության մասին»,- ասել է աստղը։

Բելուչին նշել է, որ ներքին գեղեցկությունը դեռևս կարևոր է ի համար: Ներքին հանգստությունն ու հասունությունը նույնպես գեղեցկություն են։

Բելուչին նաև ասել է հետևյալը.«Ընդունիր և գնահատիր քեզ ցանկացած տարիքում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ