fbpx
Տնտեսություն

Pinterest-ի հիմնադիր Բեն Զիլբերմանը ցանկանում է կերտել հակասոցիալական մեդիա պլատֆորմ

Pinterest-ը ցանկանում է վերածվել հակասոցիալական մեդիա պլատֆորմի: Հիմնադիր Բեն Զիլբերմանը նշել է, որ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հարթակում պահպանել համացանցից տարբեր նկարներ, նպատակ ունի ներշնչել մարդկանց դուրս գալ օնլայն տիրույթից:

Մարդիկ Pinterest-ի օգնությամբ կարող են հավաքել տարբեր բաղատրատոմսեր, պլանավորել հարսանեկան արարողություններ կամ գտնել տունը կահավորելու նոր գաղափարներ: «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Pinterest դու ես: Այնտեղ դու նորություններին չես հետևում, չես հավաքում հետևորդներ, ոչ էլ հետևում ես հայտնի մարդկանց: Այլ գտնում ես քո հետաքրքրություններին համահունչ նկարներ, – նշել է Զիլբերմանը CNN-ի հետ զրույցի ընթացքում»:

Երբ այն 2010 թվականին հայտնվեց, գրավեց մոտ 250 միլիոն օգտատերի, ովքեր ամիսը մեկ ստուգում էին իրենց պլատֆորմները: Դա ավելի քիչ է, քան Թվիթերինը (321 միլիոն), Ինսթագրամինը (ավելի, քան մեկ միլիարդ) և Ֆեյսբուքինը (2,32 միլիարդ):

«Pinterest-ը սկզբում օգտագործում էին հիմնականում ծնողները, հատկապես մայրիկները, բայց հետագայում նրա օգտատերերի շրջանակը լայնացավ: Կրեատիվ մասնագետները այն օգտագործում են նոր գաղափարներ գտնելու համար: Ի տարբերություն իր մրցակիցներից շատերի, Pinterest-ը չունի այսպես կոչված ներգործողներ, որոնց գովազդողները վճարում են նյութեր հրապարակելու դիմաց: Եվ ծրագիրը թույլ է տալիս իր օգտատերերին իրենց պլատֆորմները գաղտնի պահել: Ինձ թվում է, որ շատ բաներ կարող ենք անել այն ծրագրերով, որոնց հետևերոդների թիվը արագորեն աճում է, բայց Pinterest-ը դրանցից չէ, – ասել է Զիլբերմանը»:

«Շատ տեխնոլոգիական կազմակերպություններ պարզապես ամեն գնով պայքարում են աճելու համար և շարունակում են համոզել, որ տեխնոլոգիաների՝ մարդկանց կյանք ներխուժելը դրական կարող է համարվել, – նշում է նա, – չնայած երբեմն Pinterest-ը նույնպես կարող է անցանկալի հետևանքներ ունենալ»:

Այն դեպքում, երբ սոցիալական մեդիայի իր մյուս մրցակիցները՝ Ֆեյսբուքը, Թվիթերը և այլն, հաճախ քննադատվում են կեղծ լուրեր շրջանառելու և միջազգային ընտրութններին խառնվելու համար, Pinterest-ը հեռու է ռադարից, չնայած երբեմն այն օգտագործվել է ռուսական պրոպագանդայի համար:

Սակայն Զիլբերմանը լավատեսորեն է տրամադրված տեխնոլոգիայի՝ մարդկանց կյանքում ունեցած դերի հանդեպ: Նա նշում է, որ տեխնոլոգիան ոչ լավ է, ոչ` վատ, ոչ բարոյական, ոչ էլ` անբարոյական: Տեխնոլոգիան ուղղակի գործիք է, և խնդիրն այն է, թե դու ինչ ես անում տեխնոլոգիայի հետ: Շատ կազմակերպություններ և լիդերներ պետք է նախ հարցնեն իրենք իրենց. «ինչի՞ համար ենք ի վերջո մենք ցանկանում օգտագործել տեխնոլոգիան»:

Աղբյուրը՝ CNN

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ