fbpx
Ժամանց

23:30 13/6/2019

Bentley-ն ներկայացրել է նոր Flying Spur-ը

Bentley ընկերությունը ներկայացրել է Flying Spur երրորդ սերնդի սեդանը: Bentley Flying Spur ճոխ սեդանը ստացել է լիարժեք կառավարվող շասսի, գիշերային տեսանելիության համակարգ և 635 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Այս մասին գրում է Autonews-ը:

Նոր Flying Spur-ը կառուցված է MSB մոդուլային հարթակի վրա: Այդ շասսին օգտագործում են նաև Porsche Panamera-ն և Bentley Continental GT-ը: Անիվային բազան մեծացվել է 130 միլիմետրով: Ավտոմեքենան ստացել է լիարժեք լուսադիոդային օպտիկա, ճակատային հատվածուն օդամղիչներ և 21-դյույմ անիվային դիսկեր:

Սրահում 12,3 դյույմ թաչսքրին կա, Bentley ժամացույց, սմարթֆոնի անլար լիցքավորման սարք և մեկ զույգ USB միակցիչ:

Սեդանն ունի արդիականացված W12 շարժիչ: Բենզինային ագրեգատի հզորությունը կազմում է 635 լ: Նման շարժիչով նոր Flying Spur-ի արագությունը կարող է հասնել 100-ի՝ 3,8 վայրկյանում: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 333 կմ է:

 

Վերեվ