fbpx
Կառավարություն

Բենզալցակայանների 60%-ում մարդկանց խաբում են.վարչապետը նոր հանձնարարականեր է տվել

Այսօր՝ մարտի 5-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բենզալցակայաններում կատարվող ապօրինություններին, վարչապետի խոսքով բենզալցակայաններում 5 լիտր բենզին ուզելու ժամանակ քաղաքացին երաշխիք չունի, որ հենց 5 լիտր բենզին կտան իրեն:

Փաշինյանն ընդգծել է,-«Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաև գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երախիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»։

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել,որից 16-ի դեպքում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Վարչապետը հավելեց,-«Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: «Դա նշանակում է, որ մարդը 100 հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ