Կարիմ Բենզեման 1978 թվականից ի վեր «Ոսկե գնդակի» առաջին դափնեկիրն է, ով չի խաղացել աշխարհի առաջնությունում։
1977 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալան Սիմոնսենը նվաճեց մրցանակը, սակայն Դանիայի հավաքականը չհասավ 1978 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար։
Այսօր հայտնի դարձավ, որ Բենզեման բաց կթողնի 2022 թվականի աշխարհի առաջնությունը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք։ Ֆրանսիայի հավաքականում նրան կփոխարինի Անտոնի Մարսիալը (Մանչեսթեր Յունայթեդ):