Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին:
Ազարի խոսքերը փոխանցում է AS սպորտային օրաթերթը․ «Ես խաղացել եմ Կարիմի դեմ, երբ նա հանդես էր գալիս «Լիոնի» կազմում: Նրա վերջին 9 տարիները «Ռեալում» անհավանական էին: Ես համարում եմ, որ Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Նրա հետ մարզվելն ու խաղալը ինձ էլ ավելի լավը կդարձնի: Համոզված եմ, որ խաղադաշտում շատ լավ կհամագործակցենք»։

