Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիշապաշտպան Լուկա մդրիչը խոսել է թիմակիցներ Սերխիո Ռամոսի և Քարիմ Բենզեմայի մասին։
«Իմ եղբայր Սերխիո Ռամոսը ֆենոմեն է:
8 տարվա ընթացքում մեր մեջ յուրահատուկ հարաբերություններ են ստեղծվել:
Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է, որի հետ շատ հեշտ է խաղալը:
Բենզեման միշտ մեծ աշխատանք է կատարել և օգնել է թիմին հաջողության հասնել:
Ուրախ եմ, որ նրա նման խաղընկեր ունեմ», – Մոդրիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: