fbpx
Սպորտ

Բենզեման իր ցուցանիշով շրջանցեց Զիդանին

Երեկ Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի դեմ խաղում։

Սրա շնորհիվ նա հավաքականում իր խփած գոլերի թիվը հասցրեց 31-ի ու հավասարվեց Զինեդին Զիդանին, ով կրկին 31 գոլ է խփել հավաքականում։

Սակայն Բենզեման դեռ բավական հետ է մնում Ֆրանսիայի գլխավոր ռմբարկուից՝ Թիերի Անրիից, ով դարձել է 51 գոլի հեղինակ։ Անրիին նախորդում է Օլիվիե Ժիրուն՝ 46 գոլով։

Կոնկրետ Բենզեմայի հաջորդ թիրախը Դավիդ Տրեզեգեն է, ով դարձել է 34 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց, իսկ 11-մետրանոցներում հաղթեց Շվեյցարիան՝ Կիլիան Մբապեի վրիպելու շնորհիվ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ