Սպորտ
21:07 01/02/2020

Բենզեմայի գոլը հաղթանակ պարգևեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալը» և «Աթլետիկո»։

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ կեսում։

«Արքայական» ակումբի գրոհներից մեկը ավարտվեց սպասված արդյունքով։ Վինիսիուսի փոխանցումից հետո Ֆերլան Մենդին նպաստավոր դիրքից փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային։ Վերջինս էլ գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց «Ռեալ»-ի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Այսպիսով, այս հաղթանակը  ամրապնդում է Զինեդին Զիդանի թիմի տեղը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ «Արքայական» ակումբը ունի 46 միավոր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ