Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակատարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավեի քան 70-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նահանգապետ Իդալգո Օմար Ֆայադը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շուրջ 350 տեղաբնակներ մեծ տարաներով հավաքվել են խողովակի մոտ, որպեսզի անօրինական կերպով բացված անցքից վառելիք վերցնեն:
Դեպքի վայր են ժամանել Pemex ընկերության ներկայացուցիչները և զինվորականները:
Այդ գոտուց տարհանել են բոլոր բնակիչներին, տարածքն արգելափակված է: Ծանր այրվածքներ ստացած քաղաքացիներին ուղղաթիռներով տեղափոխում են Մեքսիկայի հոսպիտալներ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը, ով ավելի վաղ վառելիք գողացողներին իսկական պատերազմ էր հայտարարել, խոստացել է օգնել տուժածներին:
Մեքսիկայի նոր կառավարությունը բենզինի գողության դեմ պայքարի ռազմավարություն է մշակել: