fbpx
Սպորտ

Բեքհեմի թիմը նախկինի պես մտադիր է ձեռք բերել Սուարեսին

«Ինտեր Մայամին» նախկինի պես հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։

32-ամյա ուրուգվայցին իր հերթին կողմ է կարիերան ավարտել Դևիդ Բեքհեմի ակումբում, որը 2020 թվականից կսկսի ելույթ ունենալ ամերիկյան MLS-ում: Ըստ կատալոնական «Բարսելոնայի» որոշ աղբյուրներ՝ Սուարեսը դիտարկում է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությունը արդեն հունվարին կամ հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

«Ինտեր Մայամին» Սուարեսին առաջարկում է շահավետ ֆինանսական պայմաններով 4 տարվա պայմանագիր։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ակումբը արդեն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ