Դիմիտար Բերբատովն ընդգծել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեղքը Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մեջ։
«Չեմ կարծում, որ Կրիշտիանուի հետ պայմանագիր կնքելը սխալ էր, նա շատ գոլեր խփեց իր առաջին մրցաշրջանում: Իմ կարծիքով այս պատմությունը կապված է թյուրիմացության, շփման մեջ խնդիրների, երկու կողմից հարգանքի բացակայության հետ։
Երբ ունես Ռոնալդուի մակարդակի մեկին` ֆուտբոլի կենդանի լեգենդին, պետք է նրան հարգանք ցուցաբերել: Նրա հետ պետք է անընդհատ շփվել։ Եթե նա չի խաղում, ապա պետք է բացատրել նրան, թե ինչու է դա տեղի ունենում։ Նա պետք է իրեն հատուկ զգա, քանի որ նա առանձնահատուկ է:
Նման խաղացողները վաստակել են իրենց կարգավիճակը ֆուտբոլում, սա պետք է հիշել։ Երբ դու դա ցույց չես տալիս, այս բաները տեղի են ունենում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը: