fbpx
Հասարակություն

Բերդ համայնքի կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Ապրիլի 15-ին, ժամը 09:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 20 փրկարար ծառայող:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև 13 հրշեջ-փրկարար, ոստիկանության աշխատակիցներ և համայնքի 10 բնակիչ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները, ոստիկանության 5 աշխատակից և 30 բնակիչ «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ