fbpx
Արցախ

Բերձորից հարավ հատվածում հայկական կողմը որոշակի բարելավում ունի

Արցախում այսօր մարտեր են ընթացել ոչ միայն Շուշի քաղաքի մերձակայքում: Մարտունի քաղաքի ուղղությամբ, օրինակ, թշնամին փորձել է հարձակում իրականացնել՝ զրահատեխնիկայի աջակցությամբ. այս մասին այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը.

«Կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակ: Բերձորից հարավ մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել: Կորուստներ են կրել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել»,- ասել է Հովհաննիսյանը:

Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի, և՛ բնակավայրերի ուղղությամբ գրանցվել են հրետակոծություններ՝ ոչ մեծ մասշտաբի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ