fbpx
Արցախ

Ըստ պայմանագրի՝ Բերձորը պիտի մնա հայկական. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Բերձորը նոյեմբերի 30-ից անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնեց, որ ըստ պայմանագրի՝ Բերձորն, իհարկե, կմնա հայկական։

«Այդ պայմանագրում գրած է, որ Բերձորը հայկական է։ Մենք պետք է այնպես անենք, որ շահարկումների, պրովոկացիաների չենթարկվենք։ Ես հասկանում եմ, որ իրավիճակն այնտեղ սրվել էր։ Պայմանագիրը բաց է, կարող եք դուք էլ տեսնել, որ Բերձորն Ադրբեջանի կազմում լինելու մասին նշված չէ»,- ասաց նա։

Բաբայանը անդրադարձավ նաև բնակչության շրջանում «ճամպրուկային տրամադրություներին»:

«Հարցրեք ԱԳ նախարարին, եթե ինչ-որ բան է փոխվել, ուրեմն պիտի ճշտեք Արտաքին գործերի նախարարությունից՝ արդյոք դա շահարկո՞ւմ է, թե՞այլ խնդիր կա։ Այո, պայմանագիրը սարսափելի է, ծանր է. որևէ մեկը չի կարող ասել՝ դա սարսափելի չէ։ Սա ամենամեծ հարվածն էր մեր ողջ պատմության մեջ, բայց Բերձորի մասին նման կետ անգամ չկա։ Եթե ինչ-որ բան փոխվել է, ուրեմն պետք է պատկան մարմիններին հարցնել՝ ինչո՞ւ են նման զարգացումներ տեղի ունենում»։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ