fbpx
Աշխարհ

Բեռլինն աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին

Բեռլինն աջակցում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին և խաղաղասիրական նպատակներով Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ տարածաշրջանային հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աքերմանը:

Աքերմանը, որը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրան է այցելել, Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Միջուկային գործարքի կայացումը համարել է դիվանագիտության հաղթանակ և քննադատել գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը:

Նա անդրադարձել է նաև ԵՄ-ի՝ Իրանի հետ առևտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմին՝ նշելով, որ դրա ձևավորումից հետո ավելացել է Իրանի հետ համագործակցել ցանկացող գերմանական և եվրոպական ընկերությունների թիվը: Գերմանացի ավագ դիվանագետն ընդգծել է, որ մեխանիզմի գործարկումը պաշտոնական Բեռլինի օրակարգային առաջնահերթություններից է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ