fbpx
Աշխարհ

Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դեմ է հանդես եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, եթե Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ն դուրս գա: 

«Եվրոպան ոչ մի դեպքում չպետք է վերածվի սպառազինությունների սանձազերծման շուրջը բանավեճերի հարթակի, – ասել է նախարարը DPA գործակալությանը տված հարցազրույցում: – Միջին հեռահարության նոր հրթիռների տեղակայումը Գերմանիայում մեծ դժգոհություն կառաջացնի»: 

«Սպառազինությունների կուտակումը միանգամայն սխալ պատասխան կլիներ», – ընգծել է Մաասը՝ մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ի խախտման համար Ռուսաստանին առաջադրվող մեղադրանքները:  

«1980-ական թվականների քաղաքաքականությունը չի օգնի պատասխանել  այօրվա հարցերին», – հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ