ԱՀ ոստիկանությունը հայտնել է, որ ՔՀ վարչության ԳՀԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր` Դ.Ահարոնյանը, քննարկելով Ա․Մ․-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին ներկայացված զեկուցագրի քննարկման կապակցությամբ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2022թ. փետրվարի 6-ին ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ն․Պ․-ն, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2022 թվականի փետրվարի 05-ին սոցիալական կայքով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ստացել է ձեռք բերման ենթակա թմրամիջոցների՝ ՀՀ Երևան քաղաքում գտնվելու վերաբերյալ տեղեկություն և նույն օրը իր մտերիմ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․ Ա․-ին հեռախոսակապով խնդրել է ներկայանալ նշված վայր և այնտեղից վերցնել ձեռք բերման ենթակա թմրամիջոցներն ու պահել իր մոտ, մինչև այլ անձի միջոցով ԱՀ Մարտունի քաղաք փոխադրելը։
«Ա.Ա․-ն կատարել է խնդրանքը և 2022 թվականի փետրվարի 8-ին նշված թմրամիջոցները փոխանցել է ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․Մ․-ին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով՝ Ա.Մ․-ն 2022 թվականի փետրվարի 10-ին իրեն պատկանող «Opel-Zafira» մակնիշի ավտեմեքենայով նշված թմրամիջոցները Մարտունի քաղաք փոխադրելիս՝ Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ կոչվող տեղանքից բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխուանա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները:
Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ Ն.Պ․-ի, Ա.Ա․-ի և Ա.Մ․-ի արարքները առերևույթ պարունակում են համապատասխանաբար ԱՀ քրեական օրենսգրքի 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: