Իրավական

Սյունիքում ճանապարհ փակելու դեպքով բերման է ենթարկվել 8 անձ․ մեկը ձերբակալվել է

Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ