Իրավական

Բերման է ենթարկվել «օրենքով գող» Ուֆայի Գևորիկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 19-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տարաբնույթ միջոցառումների արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել «Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։


Նշվում է, որ 39-ամյա Գրիգորյանը Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից միջպետական ու միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի քրեական օրենսդրությամբ սահմանված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ զբաղեցնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ըստ աղբյուրի՝ Գևորգ Գրիգորյանը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ձերբակալվածների պահման վայր։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ