Փետրվարի 6-ին` ժամը 05.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2002 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հայտնել է, որ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ի հետ Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող խանութից գողություն են կատարել:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամը 05.30-ին Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հայկ Գ.-ին, 2000 թ. ծնված Գեղամ Հ.-ին և 2001 թ. ծնված Գոռ Հ.-ին:
Ժամը 06.50-ին խանութի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 03.30-ին, անհայտ անձինք իր խանութից գողացել են փող և գրենական պիտույքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն: