fbpx
Իրավական

Բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 23-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Տափերական գյուղում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, հիմնավոր կասկածանքով բաժին բերման են ենթարկել Նոր Ուղի գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ, ինչպես և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածը թմրամիջոց է։ Ատրճանակի վերաբերյալ երիտասարդը որևէ հայտարարություն չի արել։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ