fbpx
Իրավական
23:30 27/01/2020

Բերման ենթարկվածի մոտ սուբուտեքսի հաբեր են եղել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների հետ հունվարի 23-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Հրազդանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք ամբողջական դեղահաբ և կտոր։ Բերման ենթարկվածի մոտ նաև դանակ ու ներարկիչ կար։ Տղամարդը ձերբակալվեց։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Նշանակվեցին փորձաքննություններ։

Հետախուզական միջոցառումները նոր թափ առան։ Երկօրյա միջոցառումների արդյունքում ոստիկանների տեսադաշտում հայտնվեց այն անձը, որը ձերբակալվածին սուբուտեքս էր իրացրել։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին նրա մեքենան՝ հայտնաբերելով տարբեր քաշերով մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և օգտագործված ներարկիչներ, որոնք ևս ուղարկվեցին փորձաքննության։

Հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, 46-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ