fbpx
Իրավական

Բերման ենթարկվեցին գողություն կատարելու կասկածանքով

Փետրվարի 23-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում գտնվող ցանկապատված տարածքից գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1988 թ. ծնված Արամիկ Հ.-ին, որոնք հայտարարել են, որ հիշյալ տարածքից գողացել են տախտակներ և պատուհաններ և բեռնել նշված ավտոմեքենան:
Գողոնը վերցված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ