fbpx
Սպորտ

Բեռնարդո Սիլվայի ռասիստական գրառումը անմիջապես բուռն արձագանքի է արժանացել

Kick It Out հակառասիստական կազմակերպություն, պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնար Սիլվայի` թիմակից Բենջամին Մենդիին ուղղված հրապարակմանը:

Պորտուգալացին զավեշտալի գրառում է կատարել իր թվիթերյան էջում  ՝ համեմատելով խաղընկերոջը իսպանական շոկոլադապատ գետնանուշ արտադրող բրենդի թալիսմանի հետ:

Ինքը ՝ Մենդին, գրառմանը հումորով է արձագանքել, բայց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) հետաքննություն է սկսել Սիլվայի նկատմամբ ՝ ռասիզմի կասկածանքով:

«Մենք չափազանց հիասթափված ենք Բեռնար Սիլվայի հրապարակած թվիթից, որը քիչ ժամանակ անց ջնջվեց: Ռասիստական կարծրատիպերն անընդունելի  ծաղրի ձևեր են, և մենք ցնցված ենք, որ մարդը, որն օրինակ ծառայում է միլիոնների համար, չի կարողացել հասկանալ իր հրապարակման խտրական բնույթը:

Մենք կարծում ենք, որ պետք է ձեռնարկվեն հետահայաց միջոցներ, ներառյալ պարտադիր ուսումնական կուրս, որն անհրաժեշտ է նման բռնարար վարքի դեմ պայքարի համար », – ասված է Kick It Out հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ