fbpx
Իրավական

Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. իրանցի վարորդը մահացել է. ՔԿ

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ