fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈւ-ի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ խոսնակ

ՀՀ Զինված ուժերի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշաննա Ստեփանյանը։

Նա նշել է, որ նպատակը եղել է ստուգել զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3098075943561878?__cft__[0]=AZVVSvyVAamVYznihKZ-VtqJEKDzpBH_3E9M_gogWCiPumcslz05Iz800BYk1XxGjK6BLBECdLlDOC3jttRqvGYJo6p38HSCHaxqrq9qmgD_nTOVLL9MJgxQvLrbVj5iR1Y&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ