Սպորտ

Բեյլի հեռանալով իմ հոգսը չպակասեց․ Զիդան

«Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ու Գարեթ Բեյլի հարաբերությունների մասին, ինչպես նաև մեկնաբանել նրա տեղափոխությունը Լոնդոնի «Տոտենհեմ»։

«Ես վատ չեմ զգում, երբ մարդիկ ինձ մեղադրում են Բեյլի հեռանալու մեջ, քանի որ դա ճիշտ չէ. ամեն ինչ շատ բարդ է:

Միայն կարող եմ ասել, որ նրա հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել: Ոչ ոք չի կարող ուրանալ այն, ինչ Բեյլն արել է «Ռեալի» համար:

Բեյլին հաջողություն եմ մաղթում: Նա շատ բան է տվել «Ռեալին» ու մրցանակներում իր ավանդն է ունեցել: Այդպիսին է կյանքը. եթե նախորդ տարի նա մնաց, ուրեմն, այդպես էր անհրաժեշտ:

Գարեթի հեռանալով իմ հոգսը պակասե՞ց: Ոչ, կրկնում եմ, նրա հետ ես կոնֆլիկտ չեմ ունեցել: Այլ հարց է, որ տարբեր պատճառներով նա չխաղաց այնքան, որքան անհրաժեշտ էր», – ասել է Զիդանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ