Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադառնալով կիսապաշտպան Գարեթ Բեյլի թիմից հեռանալուն, ասել է.
«Մենք հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա, դա լավ կլինի բոլորի համար:
Աշխատում ենք նոր թիմի հետ նրա տրանսֆերի շուրջ համաձայնության գալ: Ես անձնական ոչինչ չունեմ նրա դեմ, սակայն գալիս է ժամանակը, երբ ինչ-որ բան պետք է փոխել:
Ես պետք է որոշում կայացնեմ, մենք պետք է փոխվենք»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: