fbpx
Սպորտ
12:45 02/09/2019

Բեյլը բարելավեց դիրքերը Ռեալի լեգեոներ-ռմբարկուների ցանկում

Պրիմերայի 3-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում դուբլ ձևակերպեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը (2-2):

30-ամյա ուելսցի ֆուտբոլիստի համար այդ գոլերը դարձան 103-րդն ու 104-րդը «արքայական» ակումբի կազմում: Այդ ցուցանիշով հարձակվողը հավասարվեց լեգենդար բրազիլացի Ռոնալդոյին, որի հետ հիմա ակումբի լեգեոներ-ռմբարկուների թվում կիսում է 7-րդ հորիզոնականը:

«Ռեալի» պատմության լավագույն լեգեոներ-ռմբարկուները՝

1. Կրիշտիանու Ռոնալդու – 450 գոլ

2. Ալֆրեդո Դի Ստեֆանո – 308

3. Ֆերենց Պուշկաշ – 241

4. Կարիմ Բենզեմա – 224

5. Ուգո Սանչես – 208

6. Գոնսալո Իգուային – 121

7. Ռոնալդո, Գարեթ Բեյլ – 104

Նշենք, որ Բեյլը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Հարձակվողը խաղացել է նաև «Տոտենհեմում» ու «Սաութհեմփթոնում»: «Ռեալի» հետ ուելսցու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ