Գարեթը ուշադրություն չի դարձնում իր շուրջ ձևավորված աղմուկին։ Այս մասին ասել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը՝ մեկնաբանելով «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը, որը շատ է քննադատվում վերջին շրջանում:
«Բեյլը դեռ սիրում է ֆուտբոլը և վայելում է այն: Նա սիրում է հաղթել, գոլեր խփել: Նրա շուրջ այս ամբողջ աղմուկը կարելի է վերահսկել: Գարեթը ուշադրություն չի դարձնում դրանց: Նա անտարբեր է քննադատության նկատմամբ»,-ասել է նա։
Գիգզի խոսքով՝ Գարեթը խաղում է աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի կազմում, նա նվաճել է Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, նա ամեն ինչ շահել է:
«Հետևաբար, նա կկարողանա հաղթահարել ամեն ինչ և ուշադրություն չդարձնել իր հասցեին հնչող լրացուցիչ աղմուկի վրա»,-եզրափակել է նա։ Այս մասին հաղորդում է Skysports-ը: