fbpx
Սպորտ

Բեյլը կշարունակի հանդես գալ Ռեալում․ Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի հանդես գալ «Արքայական ակումբ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Marca-ն։

«Շատ գոհ եմ Բեյլի ցուցադրած խաղից: Նա ապացուցեց, որ իսկական պրոֆեսիոնալ է: Մինչ «Սելտա»-ի հետ հանդիպումը ես զրուցել եմ Բեյլի հետ և այժմ կարող եմ հայտարարել, որ նա կշարունակի խաղալ «Ռեալ»-ի կազմում»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն Իսպանիայի առաջնության առաջին տուրում արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Սելտա»-ին: «Արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ