Al Hadath-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։
Նախարարի խոսքերով՝ տուժել են տասնյակ բուժաշխատողներ, առնվազն 7 բուժաշխատող մահացել է։
Մինչ այս հայտնել էինք, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:
«Արևելք»-ի փոխանցմամբ էլ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, բոլոր պատուհանները կոտրվել են։
https://www.facebook.com/avo.kechichian/videos/10156353997687537/UzpfSTE3MzcyMDM0MzU6MTAyMDc2MjQ3ODg4MTQ1ODc/