fbpx
Աշխարհ

Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն կգործի. կան հարյուրավոր անհետ կորածներ

LBC լիբանանյան հեռուստաալիքը հայտնում է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 135 ի, 5 հազարից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ: 300 հազար մարդ անօթևան է մնացել:

Լիբանանում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել: Իսկ Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն կգործի: Պայթյունների պատճառը եղել է ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

Պայթյունը, որը  որոտացել էր երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայերն ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ