Աշխարհ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան

LBC լիբանանյան հեռուստաալիքը հայտնում է, որ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն հայտնել, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ էլ հնարավոր է, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել:

Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր և գրասենյակներ:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութում նավահանգիստներից մեկի մոտ հզոր պայթյուն է եղել։

Պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սև ու սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծուխ է բարձրացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ