fbpx
Աշխարհ

Բեյրութցիները տոնում են վարչապետի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բեյրութի հազարավոր բնակիչներ քաղաքի կենտրոնում տոնում են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը:

Քաղաքացիները կառավարության մյուս անդամներին հորդորում են հետևել Հարիրիի օրինակին:

Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտնել է երեկ՝ հոկտեմբերի 29-ին։ Նա հայտարարել է, որ ինքը արդեն փակուղում էր, և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին:

Հիշեցնենք, որ Լիբանանում ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ